Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ինքը ինքը չէ, ինքը «մույսն» է

Ինքը ինքը չէ, ինքը «մույսն» է
24.04.2012 | 00:00

Օրերս հանդիպում է տեղի ունեցել Վարդան Օսկանյանի և նախագահական թևը ներկայացնող բավականին բարձր պաշտոնյայի միջև. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուշագրավ «նյուանսներ». Օսկանյանն ասել է, որ իր նպատակները բարի են, ինքը բարի է, ինքը ինքը չէ, ինքը «մույսն» է:

Օսկանյանի հաջորդ հանդիպումը եղել է ոչ անհայտ Խոսրով Հարությունյանի հետ: Չէ, չենք ասում` դաստիարակչական նպատակներով: Պարզապես, ցանկանում էինք իմանալ` ի՞նչ են խոսել պարոն Հարությունյանն ու Օսկանյանը։

Խոսրով Հարությունյանն ահավոր անակնկալի եկավ մեր «իմացությունից» (ըստ ամենայնի, հանդիպումը խիստ կոնֆիդենցիալ է եղել, միայն ՀՀԿ «վոժդերն» են տեղյակ պահվել), բացառեց, որ եղել է նման հանդիպում: Ասացինք, որ պարզապես ուզում ենք իմանալ` խոշոր հաշվով, ի՞նչ է ուզում էդ մարդը` Օսկանյանը:

-Ճիշտն ասած, ես էլ շատ կուզեի իմանալ` ինչ է ուզում,- արձագանքեց Խոսրով Հարությունյանը, իբր` «ըսկի՜» չի հանդիպել Օսկանյանին:

-Դե՜, ուզում է մոնոպոլիան վերացնել, տնտեսությունը ոտքի հանել:

-Հա, ճիշտ որ, մոռացել էի։ Չէ՛, չենք հանդիպել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ